Տարածաշրջանային

Իրանում «անօրինական և սադրիչ» են անվանել Թեհրանի դեմ պատժամիջոցները պահպանելու՝ ԵՄ 3 երկրների որոշումը

2 րոպեի ընթերցում

Իրանում «անօրինական և սադրիչ» են անվանել Թեհրանի դեմ պատժամիջոցները պահպանելու՝ ԵՄ 3 երկրների որոշումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան մտադիր են պահպանել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք կապված են բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի տարածման հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը։

Երեք երկրներից հայտնել են, որ մտադիր չեն պատժամիջոցների չեղարկմանն ուղղված քայլեր ձեռնարկել 2023 թ․ հոկտեմբերի 18-ից հետո, երբ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» մտնում է անցումային փուլ։

Ըստ աղբյուրների՝ պատժամիջոցները պահպանելու պատճառներից է այն, որ Ռուսաստանն Ուկրաինայում, ենթադրաբար, կիրառում է իրանական ԱԹՍ-ներ, ինչպես նաև այն հնարավորությունը, որ Իրանը կարող է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարել։ Բացի այդ, եվրոպական երկրները ցանկանում են Իրանին զրկել միջուկային գործարքի առավելություններից օգտվելու հնարավորությունից՝ նշելով, որ Թեհրանն, իբր, խախտել է գործարքը՝ չնայած այն բանին, որ առաջինը գործարքից միակողմանիորեն դուրս է եկել Վաշինգտոնը, հիշեցնում է Reuters-ը։

Իրանն այս որոշումն անվանել է «անօրինական և սադրիչ»։ Ըստ IRNA գործակալության՝ Իրանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք համապատասխան կերպով և իրենց իրավունքների շրջանակներում կարձագանքեն այս «անօրինական, սադրիչ գործողությանը և ԵՄ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Անգլիայի կողմից ԳՀՀԾ-ով ստանձնած պարտավորությունների ակնհայտ խախտմանը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում