Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկությանը

1 րոպեի ընթերցում

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 236.6 միավոր, գրավեց առաջին հորիզոնականը: Երկրորդ և երրորդ տեղերում Չինաստանի ներկայացուցիչներն են:

Էլմիրա Կարապետյանը Հայաստանի դեռևս միակ մասնակիցն է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում