Տարածաշրջանային

Իրանի հետախուզությունը նռնակների արտադրության արտադրամաս է հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Իրանի հետախուզությունը նռնակների արտադրության արտադրամաս է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի անվտանգության ուժերն ու հետախուզությունը Իլամ արևմտյան նահանգում հայտնաբերել են ձեռքի և լուսաձայնային նռնակների արտադրության արտադրամաս։ Առգրավվել է շուրջ 90 պատրաստի նռնակ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«Իլամի անվտանգության և հետախուզության ուժերի ջանքերով այսօր առավոտյան հայտնաբերվել է ձեռքի և լուսաձայնային նռնակների արտադրության արտադրամաս, հայտնաբերվել ու առգրավվել է 87 պատրաստի նռնակ և մեծ քանակությամբ հումք... ինչպես նաև առարկաներ` կարգախոսներ գրելու համար... Բերման ենթարկված անձն ուղարկվել է դատական ​​մարմիններ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու օր առաջ Իսլամական հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարար Էսմայիլ Խաթիբը հայտարարել էր, որ իրանական հետախուզական ծառայություններն այս տարվա մարտից մինչև սեպտեմբեր ձերբակալել են ավելի քան 200 զինյալների, որոնք պլանավորել էին մի շարք ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իրանի ողջ տարածքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում