Տարածաշրջանային

Ադրբեջանցի երեք զինծառայող է մահացել ՃՏՊ-ի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի երեք զինծառայող է մահացել ՃՏՊ-ի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրեջանական բանակի երեք զինծառայողներ մահացել են լեռնային գոտում ընթացող մեքենայի վթարի հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Sputnik Ադրբեջան»-ը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։

«Սեպտեմբերի 13-ին դժվարանցանելի տեղանքով լեռնային գոտում ռազմական մեքենայի վթարի հետևանքով զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Ալիև Թալեհ Սալեհ օղլուն, Հասանով Էլգյուն Էլշադ օղլուն և Նամազով Նիհադ Քամրեդդին օղլուն»,- ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ընթանում է նախաքննություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում