Տարածաշրջանային

Թբիլիսին հերքել է Վրաստանում ռազմաբազա տեղակայելու ԱՄՆ-ի առաջարկության մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Թբիլիսին հերքել է Վրաստանում ռազմաբազա տեղակայելու ԱՄՆ-ի առաջարկության մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ընդդիմադիր հեռուստաալիքի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ-ն Թբիլիսիին առաջարկել է բանակցություններ սկսել երկրում ամերիկյան ռազմաբազա տեղակայելու շուրջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

«Նշված տեղեկատվությունը տարածվում է քաղաքականապես կանխակալ անձի կողմից, ինչն այնուհետև առանձին ԶԼՄ-ների և քաղաքականապես ոչ օբյեկտիվ անձանց կողմից օգտագործվում է ապատեղեկատվության քարոզարշավ իրականացնելու համար», - ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ:

Նախօրյակին ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքը հաղորդել էր, թե Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ամիս առաջ Վրաստան այցելած ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն առաջարկել էր բանակցություններ վարել ռազմաբազա տեղակայելու շուրջ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Օսթինը մերժում է ստացել Վրաստանի իշխանություններից, սակայն վրացական իշխանությունները թաքցրել են այդ փաստը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում