Հասարակական

«Բաց կառավարման գործընկերություն» գլոբալ գագաթնաժողովին Երևանի քաղաքապետարանը ստացել է «Ոգեշնչող բարեփոխումներ» մրցանակը

2 րոպեի ընթերցում

«Բաց կառավարման գործընկերություն» գլոբալ գագաթնաժողովին Երևանի քաղաքապետարանը ստացել է «Ոգեշնչող բարեփոխումներ» մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում սեպտեմբերի 6-7-ը տեղի է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» գլոբալ գագաթնաժողովը, որի շրջանակում կայացած «Ոգեշնչող բարեփոխումներ» մրցանակաբաշխությունը Երևանի քաղաքապետարանը ստացել է «Ոգեշնչող բարեփոխումներ» մրցանակը։

2-1.jpg (563 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, գագաթնաժողովը համախմբել էր կառավարությունների, տեղական իշխանությունների, օրենսդիր մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Գագաթնաժողովի խորհրդանիշն էր թափանցիկ, հաշվետու, մասնակցային և նորարար կառավարումը՝ գլոբալ մարտահրավերների ժամանակ: Գագաթնաժողովին մասնակցել են ՀՀ կառավարության, տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Գագնաժողովի շրջանակներում նաև մեկնարկեց «Ոգեշնչող բարեփոխումներ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում նախատեսված էին տաս մրցանակներ: Մրցանակի համար դիմել էին ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ՝ տեղական և օրենսդիր իշխանության մարմինները՝ Աֆրիկա և Մերձավոր Արևելքի, Ամերիկայի, Եվրոպայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններից:

8-1.jpg (251 KB)

Մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետարանը և ավելի քան 100 տեղական իշխանությունների շարքում ճանաչվել է հաղթող: Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է «Տեղական Բաց կառավարման գործընկերության 2023-2024թթ.» գործողությունների ծրագրով ստանձնած «Կանաչ կնիք-կանաչ գործարք» հանձնառությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

6-1.jpg (249 KB)

Ըստ աղբյուրի՝ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանն անդամակցում է ավելի քան 75 երկիր, 104 տեղական իշխանություն: ՀՀ կառավարությունը անդամակցում է 2011 թվականից: «Տեղական բաց կառավարում» նախաձեռնությանը միացել են Վանաձոր, Գյումրի, Արմավիր և Երևան համայնքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում