Լիբիայում ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 5,3 հազարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիական Դեռնա քաղաքում ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 5,3 հազարը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դեռնեի քաղաքային խորհրդի անդամ Ահմեդ Էմդուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ քաղաքի բազմաթիվ շենքեր և բնակավայրեր ամբողջությամբ ջրի տակ են, ենթակառուցվածքները քայքայվել են ջրհեղեղից, ավերվել են հիմնական ճանապարհները, զգալի կորուստներ են եղել պետական ​​և մասնավոր ոլորտներում:

Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլհամիդ Դիբեյբեն 3-օրյա սուգ է հայտարարել աղետի պատճառով։ Ամբողջ երկրի տարածքում դրոշները կիջեցվեն։ Վարչապետը կոչ է արել միջազգային օգնություն ցուցաբերել ջրհեղեղից տուժած շրջաններին։

Եղանակային անբարենպաստ պայմաններն ազդել են նաև Լիբիայի Բենգազի, Բեյդա, Մերկ և Սուս քաղաքների վրա:

Հայերեն Русский

Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

«TRIPP» նախագծի և ԱԲ ծրագրերի իրականացմամբ կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը․ Ստեֆանչուկը շնորհավորել է Սիմոնյանին

Ինչու են որոշ զինվորականներ քվեարկել քվեարկության ավարտից հետո. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ

Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները

Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման մրցույթն արդեն հայտարարված է․ վարչապետ

Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտում չի եղել. ԿԸՀ նախագահ

2026 թվականին «TRIPP» նախագծի շրջանակում գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները․ Փաշինյան