ԱՄՆ-ն չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները. Պետքարտուղարություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները, չնայած այն բանին, որ բանտարկյալների փոխանակման գործարքի շրջանակներում Թեհրանի համար հասանելի են դարձել 6 միլիարդ դոլարի սառեցված ակտիվներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։

«Մենք չենք չեղարկում Իրանի դեմ պատժամիջոցները և չենք մեղմացնում դրանք», - հայտնել են Պետքարտուղարությունից:

Պետքարտուղարությունը հաստատել է, որ գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը հավանություն է տվել Հարավային Կորեայից միջոցների փոխանցմանը Կատարում գտնվող փակ հաշիվներին։ ԱՄՆ պետքարտուղարությունը հստակեցրել է, որ ապասառեցված միջոցները պատկանել են Իրանին, և Թեհրանը կկարողանա դրանք օգտագործել միայն մարդասիրական նպատակներով։

«ԱՄՆ-ն կվերահսկի, թե ինչպես և որտեղ կծախսվեն այդ միջոցները», - հայտնել են գերատեսչությունում:

Ձեռք բերված համաձայնության շրջանակներում ԱՄՆ-ն ազատ կարձակի հինգ իրանցի բանտարկյալների՝ Իրանում կալանքի տակ պահվող հինգ ամերիկացիների դիմաց։

Ավելի վաղ Իրանը հաստատել էր, որ ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակումը տեղի կունենա «մոտ ժամանակներս»։

Ներկայում հինգ մարդ, որոնք ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացիություն ունեն և ավելի վաղ մեղադրվել էին լրտեսության մեջ, արդեն ազատ են արձակվել բանտից և տնային կալանքի տակ են գտնվում Իրանում։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս