Հասարակական

Լոռու պարեկները բացահայտել են փայտանյութի փաստաթղթերի անհամապատասխանություններ

1 րոպեի ընթերցում

Լոռու պարեկները բացահայտել են փայտանյութի փաստաթղթերի անհամապատասխանություններ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու պարեկները հայտնաբերել են փայտանյութի մատակարարման հարկային հաշվի և փայտանյութը գնորդին հանձնելու վերաբերյալ ակտի տվյալների անհամապատասխանություններ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Սեպտեմբերի 5-ին ծառայություն իրականացնելիս Լոռու պարեկները մոտեցել էին Թումանյան համայնքի գազալցակայանի մոտ կայանված, շուրջ 3,5 խմ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենայի: Այնտեղ կանգնած Քարինջ գյուղի բնակիչը հայտնել էր, որ մեքենան վարել է ինքը, սակայն փայտանյութն իրենը չէ, և որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Փաստաթուղթ ներկայացրել է նրա վանաձորցի ծանոթը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ստուգումների արդյունքում սեպտեմբերի 10-ին պարզվել է, որ ներկայացրած ապրանքների մատակարարման հարկային հաշվի և փայտանյութը գնորդին հանձնելու վերաբերյալ ակտի տվյալները չեն համապատասխանում «Ֆորդ Տրանզիտ» մեքենայում առկա փայտանյութին: Անհամապատասխանություն է եղել նաև կնիքների միջև:

Նշվում է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում