Տարածաշրջանային

Իրանը բաց է ցանկացած շահագրգիռ երկրի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար

1 րոպեի ընթերցում

Իրանը բաց է ցանկացած շահագրգիռ երկրի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ Իրանը բաց է ցանկացած շահագրգիռ երկրի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի փոխարտգործնախարարը ընդգծել է վարչակազմի հավատարմությունը պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններին՝ ասելով, որ Իրանը միշտ բաց է եղել դիվանագիտության և բանակցությունների համար՝ հավասարակշռված համաձայնագրերի միջոցով ազգային շահերը պաշտպանելու համար:

Նա լավատեսություն է հայտնել բանակցությունների շարունակման և փոխգործակցության վերաբերյալ և հայտարարել, որ եթե բոլոր կողմերն իրատես լինեն և խուսափեն անցյալի սխալներից, Իրանը կողջունի բանակցությունների վերսկսումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում