Տարածաշրջանային

Վրաստանն անայցագիր ռեժիմ է սահմանել Չինաստանի քաղաքացիների համար

2 րոպեի ընթերցում

Վրաստանն անայցագիր ռեժիմ է սահմանել Չինաստանի քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը սեպտեմբերի 11-ից անայցագիր ռեժիմ է սահմանել Չինաստանի քաղաքացիների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է կառավարության նիստում։

«Մենք որոշում ենք ընդունել, որպեսզի այսօրվանից Չինաստանի քաղաքացիների համար գործի անայցագիր ռեժիմ։ Այսօր ես կհրապարակեմ համապատասխան կարգադրությունը, և, անկասկած, դա կարևոր կլինի և կխրախուսի է՛լ ավելի մեծ թվով զբոսաշրջիկների ժամանումը Վրաստան», - Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերում Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկներն ամենացանկալիներն են համարվում ամբողջ աշխարհում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, ամենուրեք։ Վարչապետը նաև նշել է, որ Վրաստանի և Չինաստանի միջև առկա է ուղիղ ավիահաղորդակցություն։

«Ես Չինաստանի վարչապետի հետ զրույց եմ ունեցել այս հարցի շուրջ՝ զբոսաշրջության և ընդհանրապես թռիչքների հարցի շուրջ... Մենք ավելի շատ ուղիղ չվերթներ ենք ցանկանում Չինաստանի հետ, նաև ցանկանում ենք, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկներ ժամանեն ոչ միայն Չինաստանից, այլև աշխարհի մյուս երկրներից», - նշել է վարչապետը։

Ղարիբաշվիլին նշել է նաև իր այցը Չինաստան, որի շրջանակներում երկրները ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում