Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 2012-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարոկկոյում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 2012 մարդ զոհվել է, 2059-ը՝ վիրավորվել, այդ թվում ՝ 1400-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է NBC-ն։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11–ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա: Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ:

Հայերեն Русский