Երևանի կենտրոնում հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը ենթարկվել են վարչական ձերբակալության

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ոստիկանությունը հայտնաբերել և վարչական ձերբակալման է ենթարկել սեպտեմբերի 9-ին Երևանի կենտրոնում հրավառության կազմակերպողին և իրականացնողին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունում նախաձեռնվել է վարչական վարույթ։ Հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը հայտնաբերվել են և ենթարկվել վարչական ձերբակալման»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ոստիկանությունից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ ստուգում են «Դվին» հյուրանոցի մոտ իրականացված հրավառության օրինականությունը։

Հայերեն Русский