Տարածաշրջանային

Թուրքիայում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ. զոհվել է 5 մարդ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ. զոհվել է 5 մարդ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը:

«Բեռնատար ավտոմեքենան, որի արգելակները խափանվել են, մխրճվել է թաղման աղոթքի մասնակցող մարդկանց բազմության մեջ: Քահրամանմարաշի նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերը հայտնել է, որ զոհվել է 5, վիրավորվել՝ 25-ը»,-հայտնել Է հեռուստաալիքը:

Նշվում է, որ բեռնատարը սկզբում բախվել է իր դիմաց գտնվող ավտոմեքենաներին, այնուհետև մխրճվել բազմության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում