Տարածաշրջանային

Վրաստանի արևմուտքում տեղատարափները դարձել են սողանքների պատճառ, ավերվել են բնակելի շենքեր

1 րոպեի ընթերցում

Վրաստանի արևմուտքում տեղատարափները դարձել են սողանքների պատճառ, ավերվել են բնակելի շենքեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արևմտյան Գուրիայի տարածաշրջանում չդադարող տեղատարափների հետևանքով ավերվել է 10 բնակելի շենք, վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ: Անհետ կորած մի դեռահասի որոնումներ են ընթանում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է Լանչխուտի մունիցիպալիտետի ղեկավար Ալեքսանդր Սարիշվիլին:

«Չդադարող տեղատարափը սողանքներ է առաջացրել մի քանի գյուղերում: Հատկապես տուժել է Ջիհանջիրի գյուղը, որտեղ փնտրում են անհետ կորած դեռահասին: Այս ժամի դրությամբ մենք գիտենք սողանքի հետևանքով ավերված տասը տների մասին», - ասել է քաղաքապետը:

Նա նաև հայտնել է չդադարող տեղատարափի մասին, որն առայժմ թույլ չի տալիս լիարժեք ձեռնամուխ լինել վերականգնողական աշխատանքներին և գնահատել տարերքի հասցրած վնասի չափը։

Իրադրությունը ծանր է նաև ծովամերձ Քոբուլեթի քաղաքում, որտեղ լույս սեպտեմբերի 8-ի գիշերը տեղատարափի պատճառով ջրով ողողվել են բնակելի շենքերի առաջին հարկերը։

Օգոստոսի սկզբին Շովի լեռնային առողջարանի Ռաչայի տարածաշրջանում տեղի էր ունեցել սողանք, որը խլել է 31 մարդու կյանք, ևս երկու դեռահասների որոնումները շարունակվում են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում