Միջազգային

Պակիստանի պետական ​​պարտքը հուլիսին հասել է 198,5 միլիարդ դոլարի

1 րոպեի ընթերցում

Պակիստանի պետական ​​պարտքը հուլիսին հասել է 198,5 միլիարդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի պետական ​​պարտքը հուլիսին ավելացել է 907 մլրդ պակիստանյան ռուփիով (204 մլն դոլար) և կազմել 61,7 տրլն ռուփի (198,5 մլրդ դոլար)։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հաղորդել է Պակիստանի պետական բանկը:

2022 թ.-ի այդ նույն ամսվա համեմատությամբ, երբ պարտքը կազմում էր 50,57 տրիլիոն ռուփի (162 միլիարդ դոլար), այն տարեկան հաշվարկով ավելացել է 22 %-ով։ Աճը տեղի է ունեցել բյուջեի դեֆիցիտը ծածկելու նպատակով ներքին ու արտաքին խոշոր փոխառությունների արդյունքում։ Հանրագումարում արտաքին փոխառությունները հասել են 39 տրլն ռուփիի (126,5 մլրդ դոլար), ներքին փոխառությունները՝ 22,7 տրլն ռուփիի (շուրջ 73 մլրդ դոլար)։ Կառավարության պարտքի ավելացմանը նպաստել է նաև պակիստանյան ռուփիի արժեզրկումը։

Պակիստանի արժութային պահուստները հուլիսին աճել են մինչև 9,84 միլիարդ դոլար՝ Արժույթի միջազգային հիմնադրամից վարկեր ստանալուց հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում