Սաուդյան Արաբիան Իրանի հետ համագործակցությունը քաղաքական առաջնահերթություն է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Սաուդյան Արաբիայի նորանշանակ դեսպան Աբդուլլա բեն Սաուդ Ալանազին hայտարարել է, որ իր երկրի` 2030 թ.-ի քաղաքական հեռանկարների պլանը նախատեսում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության ընդլայնում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից:

«Սաուդյան Արաբիայի 2030 թ.-ի քաղաքական հեռանկարը նախատեսում է Իրանի հետ համագործակցության ընդլայնում՝ ռազմավարական տեսլականի հիման վրա, որը կբերի փոխադարձ վստահություն և կամրապնդի բարիդրացիությունը, փոխըմբռնումը, ինչպես նաև կառուցողական երկխոսությունը երկու երկրների միջև», - ասել է Ալանազին:

Այս մեկնաբանություններն առաջինն էին Ալանազիի կողմից այն բանից ի վեր, ինչ նա սեպտեմբերի 5-ի կեսօրին ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան, որպեսզի սկսի իր դիվանագիտական ​​առաքելությունը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից յոթ տարի անց։

Իր հերթին սեպտեմբերի 5-ին Սաուդյան Արաբիայում Իրանի նոր դեսպան Ալիռեզա Էնայաթին ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ՝ այնտեղ իր առաքելությունն սկսելու համար:

Երկու երկրները Չինաստանի միջնորդությամբ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու գործարքի շուրջ համաձայնության են եկել 2023 թ. մարտին։ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների խզման պատճառ էին դարձել 2016 թ. հունվարին Սաուդյան Արաբիայի կողմից նշանավոր հոգևորական շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժի դեմ Իրանում բողոքի ցույցերը:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս