Սպորտ

Ալեն Սիմոնյանը ցավակցել է Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը ցավակցել է Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ։

«Կյանքից հեռացավ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն և վերջապես «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանը, մարդ, ում հաջողություններով հպարտացել է ողջ հայությունը:

Ցավակցությունս սիրելի մարզիկի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, բոլոր երկրպագուներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում