Թուրքիայի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, պաշտպանության նախարարությունը զինվորականների խումբ է ուղարկել աղետի գոտի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր 5 մարդու մասին, ովքեր անհետ կորել են երկրի արևմուտքում գտնվող Քիրքլարելի նահանգում առաջացած ջրհեղեղներից հետո։

«Մենք գտել ենք ջրհեղեղի հետևանքով արգելափակվածներից երկուսի դիերը, ևս չորսի որոնումները շարունակվում են: Հուսով ենք, որ նրանց առողջ կգտնենք, քանի որ այս հատվածում կան ելքեր դեպի մայրուղի», - ասել է Քիրքլարելիի նահանգապետ Բիրոլ Էքիջին, ով տեղում համակարգում է փրկարարական աշխատանքները։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը 55-րդ մեքենայացված հետևակային բրիգադի անդամներին մի քանի մեքենաներով ուղարկել է աղետի գոտի, նրանք արդեն տարհանել են մի քանի քաղաքացիների։

Տեղատարափ անձրևների պատճառով որոշ ճանապարհային հատվածներ ավերվել են, իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին դուրս չգալ տներից, եթե խիստ անհրաժեշտություն չկա։ Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է 203 մարդ, ինքնաթիռ, երկու ուղղաթիռ և ավելի քան 50 մեքենա։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս