Վրաստանի ընդդիմությունը չի պատրաստվում աջակցել նախագահի իմպիչմենտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն ասում են, որ չեն պատրաստվում աջակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությանը` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու համար, քանի որ նա կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցեր է ունեցել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ նախաձեռնելու է Զուրաբիշվիլիի իմփիչմենթը, քանի որ, չնայած կառավարությունից ստացված մերժումներին, նա շարունակում է այցելել արտասահմանյան երկրներ։

Ընդդիմադիր «Լելո» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին խորհրդարանի լիագումար նիստում ասել է, որ խորհրդարանականների մեծամասնությունը ցանկանում է նախագահին իմփիչմենթի ենթարկել՝ ԵՄ-ում Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալուն ուղղված ջանքերի համար, ինչն, ըստ նրա, իրականում չի բխում Վրաստանի ղեկավարության շահերից։

Ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիի խոսքով՝ ինքը և իր գործընկերները ոչ մի կերպ չեն աջակցի իմփիչմենթի նախաձեռնությանը։

Որպեսզի պաշտոնյային իմփիչմենթի միջոցով պաշտոնանկ անելու ընթացակարգը մեկնարկի, այն սկսելու գրավոր դիմումը պետք է ստորագրի Վրաստանի խորհրդարանի պատգամավորների առնվազն մեկ երրորդը։ Նախագահը պաշտոնանկ արված է համարվում իմփիչմենթի միջոցով, եթե այս որոշումը պաշտպանում է խորհրդարանի ողջ կազմի առնվազն երկու երրորդը։ Խորհրդարանական մեծամասնությունն ունի 84 ձայն 150-ից, իմփիչմենթի համար անհրաժեշտ է 100 խորհրդարանականի աջակցությունը։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս