Պաշտոնական

Վիկտոր Բիյագովը նշանակվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան

1 րոպեի ընթերցում

Վիկտոր Բիյագովը նշանակվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը, ով հետ է կանչվել ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից, նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Բիյագովը նաև նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում