Ճապոնիան հաստատել է տեղացի ձկնորսներին աջակցության փաթեթը՝ Չինաստանից ծովամթերքի ներմուծման արգելքի ֆոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել տեղացի ձկնորսներին 20,7 միլիարդ իենի (ավելի քան 140 միլիոն դոլար) չափով օգնության փաթեթին։ Դա կապված է այն բանի հետ, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոս ջրի բացթողման մեկնարկից հետո որոշ երկրներ, առաջին հերթին՝ Չինաստանը, էմբարգո են սահմանել ճապոնական ծովամթերքի ներմուծման վրա, ինչի պատճառով ձկնորսները կորուստներ են կրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Նշվում է, որ հատկացված միջոցները կուղղվեն ներքին սպառման ավելացմանը, ծովամթերքի կայուն արտադրության ապահովմանը և նոր արտասահմանյան շուկաների որոնմանն աջակցելուն:

«Ձկնորսական ձեռնարկությունները պաշտպանելու նպատակով մենք անհապաղ կմշակենք և կիրականացնենք աջակցության միջոցներ, ինչպես նաև բոլոր ջանքերը կներդնենք՝ ողջ երկրի մասշտաբով օգնություն ցուցաբերելու համապատասխան ճյուղին», - Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում փաթեթի հաստատումը մեկնաբանել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:

Ձկնորսներին օգնության փաթեթ հատկացնելու մասին սեպտեմբերի 4-ին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Ընդհանուր առմամբ, Ճապոնիայի կառավարությունը միագումար մոտավորապես 100,7 միլիարդ իեն ​​(շուրջ 685 միլիոն դոլար) կհատկացնի՝ ի աջակցություն այս ոլորտի։

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում