Տարածաշրջանային

Սոչիում ավարտվել են Պուտինի և Էրդողանի՝ ընդլայնված կազմով բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Սոչիում ավարտվել են Պուտինի և Էրդողանի՝ ընդլայնված կազմով բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում ավարտվել են ընդլայնված կազմով ռուս-թուրքական բանակցությունները` նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ. դրանք տևել են մեկուկես ժամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը:

Հանդիպման ամենասպասված թեմաներից մեկը դարձել է «հացահատիկի գործարքի» ապագան։

Բացելով հանդիպումը՝ Պուտինը հայտարարել է, որ առաջնորդները չեն անտեսի ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերը, և նշել, որ Ռուսաստանը բաց է հացահատիկի գործարքի շուրջ բանակցությունների համար։ Նա նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում երկրները կավարտեն Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու շուրջ բանակցությունները՝ էներգետիկայի բնագավառում իրավիճակն ավելի կայուն դարձնելու համար։

Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ «հացահատիկի գործարքի» շուրջ Պուտինի հետ բանակցությունները նշանակալից կդառնան աշխարհի և աֆրիկյան երկրների համար։

Նա նաև հայտնել է գազի հարցում Ռուսաստանի հետ «բարձր մակարդակի համագործակցության» մասին և նշել, որ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը մեծ նշանակություն ունի երկրի համար։

Առաջնորդները կշարունակեն շփվել աշխատանքային ճաշի ձևաչափով, այնուհետև սպասվում է հանդիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում