Միջազգային

Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Ջենինում, կա 5 վիրավոր

2 րոպեի ընթերցում

Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Ջենինում, կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ լայնամասշտաբ գործողություն է իրականացրել պաղեստինյան Ջենինում։ Կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 5 մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը։

Ըստ հրապարակման՝ ԻՊԲ-ն ձերբակալել է «Համաս» խմբավորման հետ կապ ունեցող 3 պաղեստինցիների, որոնք ներգրավված են եղել «տարբեր ահաբեկչական հարձակումների և գործողությունների մեջ»։ ԻՊԲ-ի ուժերը զենքով և քարերով հարձակման են ենթարկվել պաղեստինցիների կողմից և պատասխան կրակ են բացել, նշում է պարբերականը։

Պաղեստինյան կողմը հաղորդել է բախումների ընթացքում 5 պաղեստինցիների վիրավորվելու մասին։

Նախորդ անգամ Իսրայելը Ջենինում լայնածավալ գործողություն էր իրականացրել հուլիսին՝ ոչնչացնելով շուրջ 20 թիրախներ, որոնք, ըստ իսրայելական կողմի, հրամանատարական կենտրոններ էին և պայթուցիկների պահման վայրեր։

Jerusalem Post-ը հավելում է, որ ԻՊԲ-ն սեպտեմբերի 4-ին ավելի վաղ՝ նախքան Ջենինում գործողության մեկնարկը, հայտնել է Հորդանան գետի արևմտյան ափին 16 պաղեստինցու ձերբակալության մասին՝ նշելով, որ նրանք կասկածվում են ահաբեկչության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում