Սպորտ

Թուրքիայի հետ խաղը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի․ Էդուարդ Սպերցյան

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի հետ խաղը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի․ Էդուարդ Սպերցյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականի դեմ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Championat-ին տված հարցազրույցում Սպերցյանն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականին առաջիկայում երկու շատ բարդ խաղ է սպասվում։ «Հավանաբար, դրանք ամենակարևոր խաղերն են, որովհետև մենք մրցաշարային աղյուսակում երկրորդն ենք։ Մենք երեք միավորով ենք զիջում Թուրքիային։ Մեզ համար այս խաղը շատ սկզբունքային է և շատ մեծ նշանակություն ունի»,- ասել է Սպերցյանը։

Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին մրցակցի հարկի տակ կխաղաղ Թուրքիայի, իսկ սեպտեմբերի 11-ին սեփական հարկի տակ կմրցի Խորվաթիայի ընտրանում հետ։ Հայաստանի հավաքականը երեք խաղերից հետո վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ 3 միավորով զիջելով Թուրքիային, որը 4 խաղ է անցկացրել։ Խորվաթիայի հավաքականը երկու խաղերում վաստակել է 4 միավոր և մրցաշարային աղյուսակում երրորդն է։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում