Տարածաշրջանային

Իրանի հանքերից մեկում պայթյունի հետևանքով կա 6 զոհ

1 րոպեի ընթերցում

Իրանի հանքերից մեկում պայթյունի հետևանքով կա 6 զոհ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի հյուսիսային Սեմնանի նահանգում սեպտեմբերի 3-ի երեկոյան հանքի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալության հրապարակումը։

Դեպքը տեղի է ունեցել Դամգան քաղաքի հյուսիսում գտնվող «Թազարե» հանքում։ Գիշերը թունելներից մեկը փլուզվել է այնտեղ կուտակված գազի պայթյունի պատճառով։ Ըստ Սեմնանի նահանգապետի՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են 10 ժամ, բոլոր 6 զոհերի մարմինները հանվել են փլատակներից։

Միջադեպի հետևանքով նաև մի քանի մարդ է տուժել, որոնց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնությունը։

Tasnim-ը հիշեցնում է, որ «Թազարե»-ի ածխահանքերում վերջին տարիների ընթացքում սա փլուզման և պայթյունի արդեն երկրորդ միջադեպն է, և իշխանությունները պետք է որոշեն՝ շարունակել հանքի շահագործումը թե դադարեցնել այն, մինչև ամրացման միջոցառումներ չիրականացվեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում