Հասարակական

Սուրեն Պապիկյանը տեսակցել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը տեսակցել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 2-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

z2.jpg (105 KB)

Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը նախարար Պապիկյանին ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:

z3.jpg (95 KB)

Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ նրանց զինծառայող որդիները շուտափույթ կապաքինվեն:

z5.jpg (101 KB)

z4.jpg (101 KB)

Սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից Ադրբեջանն ինտենսիվ կրակել էր Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենքեր, ականանետ, ԱԹՍ։ Ավելի ուշ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակել նաև Գեղարքունիքի մարզի Նորաբակ բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում