Տարածաշրջանային

ՌԴ պաշտպանության նախարարը ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին

1 րոպեի ընթերցում

ՌԴ պաշտպանության նախարարը ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում համատեղ աշխատանքն ու հացահատիկի գործարքը:

Սերգեյ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը կշարունակի ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ՝ խնդիրների տարբեր շրջանակ լուծելու համար:

Որպես օրինակ նա բերել է Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի մասնակցությամբ։ Ինչպես նշել է Շոյգուն, այդ գործընթացին ավելի ուշ միացել է նաև Իրանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում