Վրաստանի իշխող կուսակցությունը նախաձեռնել է նախագահի իմփիչմենթի գործընթաց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սկսում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իշխանությունից հեռացնելու ընթացակարգ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։

«Կուսակցության քաղխորհրդում մենք որոշում ընդունեցինք սկսել նախագահի իմփիչմենթի ընթացակարգը», - ճեպազրույցում նրա խոսքից հատված է մեջբերում «РИА Новости»-ն:

Նախօրյակին Կոբախիձեն հայտարարել էր, որ Զուրաբիշվիլին կատարում է կառավարության կողմից հավանության չարժանացած արտասահմանյան այցեր, ինչը խախտում է սահմանադրությունը։ Երկրի հիմնական օրենքի համաձայն՝ պետության ղեկավարը պետք է նախարարների կաբինետի հետ համաձայնեցնի միջազգային ուղևորությունները։

Ինչպես օգոստոսի 30-ին պարզաբանել է «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, կառավարությունը պատճառներ ունի Զուրաբիշվիլիի այցերը մերժելու համար։ Մասնավորապես, նախագահի վերջին ելույթը խորհրդարանում գնահատվել է որպես «Վրաստանի եվրոպական ինտեգրման դեմ» ուղղված:

Նախարարների կաբինետը չի համաձայնեցրել նախագահի այցերը տասը երկրներ, այդ թվում՝ Գերմանիա, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ և Ուկրաինա։

Նախագահի աշխատակազմում հայտնել են, որ օգոստոսի 31-ից պետության ղեկավարը հանդիպումներ է սկսում եվրոպացի առաջնորդների հետ՝ Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում աջակցություն ձեռք բերելու համար, որը երկիրն ակնկալում է ստանալ դեկտեմբերին։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս