1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կրակել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ․ ժամը 12։25-ի դրությամբ ադրբեջանական կողմը կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասվում է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ: