Պրիմորիեում հորդառատ անձրևներից 690 շենք է հեղեղվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրիմորիեի երկրամասում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղված մասնավոր և բազմաբնակարան շենքերի թիվը հասել է 690-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով երկրամասի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությանը։

«35 բնակավայրերում հեղեղված է մնում 690 ... բնակելի շենք` 45 բազմաբնակարան շենք և 645 մասնավոր տուն», - հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում։

Մամուլի ծառայության տեղեկատվությամբ, հեղեղված տներում բնակվում է 3853 մարդ, այդ թվում՝ 958 երեխա։ Երկրամասում ջրածածկ եղած տնամերձ տարածքների թիվը հասել է 1423-ի, իսկ հորդառատ անձրևներից հետո շուրջ 200 մարդ տեղատարափներից հետո տեղավորվել է ժամանակավոր կացարաններում:

Օգոստոսի 29-ին հարավային ցիկլոնը պատուհասել էր Պրիմորիեն, հորդառատ անձրևները շարունակվել էին գիշերը և օգոստոսի 30-ի առավոտյան՝ շարժվելով դեպի արևելք։ Տեղումների քանակով առաջատարների թվում էր Խասանսկի շրջանը, որտեղ փոթորկոտ անձրևները ողողել են տները, իսկ ջրով հեղեղված ճանապարհները խաթարել են հաղորդակցությունը Պրիմորիեի հարավի հետ։

Հայերեն Русский

Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

«TRIPP» նախագծի և ԱԲ ծրագրերի իրականացմամբ կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը․ Ստեֆանչուկը շնորհավորել է Սիմոնյանին

Ինչու են որոշ զինվորականներ քվեարկել քվեարկության ավարտից հետո. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ

Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները

Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման մրցույթն արդեն հայտարարված է․ վարչապետ

Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտում չի եղել. ԿԸՀ նախագահ

2026 թվականին «TRIPP» նախագծի շրջանակում գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները․ Փաշինյան