Տարածաշրջանային

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից՝ դրանց ներկայությունն այնտեղ անօրինական համարելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

«Մենք ամերիկյան ուժերին խորհուրդ ենք տալիս տուն վերադառնալ, մենք նաև խորհուրդ ենք տալիս ամերիկյան իշխանություններին տարածաշրջանը թողնել տարածաշրջանի ժողովրդին», - հայտարարել է Աբդոլլահիանը Դամասկոսում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միքդադի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Աբդոլլահիանը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են «Սիրիայում ամերիկյան զորքերի անօրինական ներկայությունը ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով», իսրայելական հարվածները սիրիական տարածքին, այդ թվում՝ օգոստոսի 28-ին Հալեպի միջազգային օդանավակայանին հասցված օդային հարվածը։

«Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր արարքներից ոչ մեկն անպատասխան չի մնա»,- ընդգծել է Աբդոլլահիանը։

Միքդադն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն և արևմտյան մյուս պետությունները շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը Իրանի և Սիրիայի դեմ, մասնավորապես՝ «ներդրումներն ահաբեկչության մեջ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար», հավելելով, որ Իրանի և Սիրիայի ժողովուրդները մնում են անսասան, և այդ ընդհանուր դիրքորոշումը նրանց հաղթանակ կբերի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում