Միջազգային

Ռուսաստանում հայտնել են ուկրաինական դիվերսանտների՝ Բրյանսկ ներխուժման մասին․ կա 2 զոհ, 5 ձերբակալված

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանում հայտնել են ուկրաինական դիվերսանտների՝ Բրյանսկ ներխուժման մասին․ կա 2 զոհ, 5 ձերբակալված

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունների 2 աշխատակից զոհվել է, ևս 5-ը՝ ձերբակալվել Բրյանսկի մարզ ներխուժման փորձի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ըստ հաղորդագրության՝ դա եղել է ուկրաինական դիվերսիոն հետախուզական խումբ, որն ահաբեկչական հարձակումներ էր պլանավորում Ռուսաստանի ռազմական և էներգետիկ օբյեկտների վրա։

«ԱԴԾ-ն, Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության և Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ, 2023 թ․ օգոստոսի 30-ին Ռուսաստանի տարածքում ճնշել է ուկրաինական դիվերսիոն ահաբեկչական խմբի գործունեությունը, որը բաղկացած էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կադրային աշխատակիցներից, Հետախուզության գլխավոր վարչության և Ուկրաինայի պաշտպանության նախարարության հատուկ գործողությունների ծառայության զինծառայողներից», - մեջբերում է ТАСС-ը հաղորդագրությունից։

Ինչպես նշել են ԱԴԾ-ում, դիվերսանտների նպատակը եղել է «մի շարք աղմկահարույց ահաբեկչական գործողությունների իրականացումը ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներում»:

«Օպերատիվ-մարտական ​​միջոցառումների ընթացքում Բրյանսկի մարզի Նավլինսկի շրջանում չեզոքացվել է երկու զինյալ, հինգը բերման են ենթարկվել, որոնցից երեքը վիրավոր են», - հայտնել են գերատեսչությունում՝ հավելելով, որ «դիվերսանտներից յուրաքանչյուրն ուներ տարբեր զինատեսակների տպավորիչ բեռ», այդ թվում՝ ամերիկյան արտադրության ավտոմատներ՝ անաղմուկ կրակող սարքերով, հզոր պայթուցիկ սարքեր, մեծ քանակությամբ ՆԱՏՕ-ի նմուշի նռնակներ և պարկուճներ, գիշերային տեսողության սարքեր։

Ուկրաինական կողմն առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում