Տեղատարափը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում երկար ժամանակ չդադարող տեղատարափը հեղեղել է փողոցները, տապալել ծառեր։ Ողջ գիշերվա ընթացքում մաքրման աշխատանքներ են անցկացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր տեղակալի հետ անձամբ է ծանոթացել մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևի հետևանքներին։

Քաղաքապետի խոսքով՝ նման առատ տեղումներ Վրաստանի մայրաքաղաքում վաղուց չեն եղել։

Կալաձեն նշել է, որ տեղատարափը խնդիրներ է ստեղծել Գլդանիի, Դիդուբեի շրջաններում, Էրիստավի փողոցին հարող տարածքում, որտեղ ճանապարհի մի հատվածը ջրածածկ է եղել և անանցանելի դարձել։

«Խնդիրներ են առաջացել մի քանի փողոցներում և պողոտաներում: Տապալվել են ծառեր, այժմ այդ հատվածները մաքրվել են», - հայտարարել է Կալաձեն՝ կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարության աշխատակիցներին, պարեկային ոստիկանությանը և փրկարարական խմբին։

Ինչպես նշել է քաղաքապետը, համապատասխան բոլոր ծառայությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել բնակչությանը։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս