Տարածաշրջանային

Իրանի ոչ նավթային արտահանումն աճել է մինչև 19,3 մլրդ դոլար

2 րոպեի ընթերցում

Իրանի ոչ նավթային արտահանումն աճել է մինչև 19,3 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականի առաջին հինգ ամիսներին Իրանն արտահանել է 55,9 մլն տոննա ապրանք ՝ 19,3 մլրդ դոլարի չափով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայությունը ։

Ըստ աղբյուրի՝ Իրանը նույն ժամանակահատվածում ներմուծել է 14,4 մլն տոննա ապրանք ՝ 24,2 մլրդ դոլարի չափով, ինչը կշռային արտահայտությամբ աճել է 2,17% տոկոսով, իսկ արժեքային արտահայտությամբ ՝ 7,49 տոկոսով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Իրանի ոչ նավթային ապրանքների արտահանումը, բացառությամբ մազութի և կերոսինի, արժեքային արտահայտությամբ նվազել է 8,55 տոկոսով և քաշային արտահայտությամբ ավելացել 26,56 տոկոսով:

Մաքսային ծառայության զեկույցում նշվում է, որ արտահանման եկամուտների կրճատման հիմնական պատճառը համաշխարհային մակարդակով նավթաքիմիական ապրանքների գների նվազումն է:

Ըստ զեկույցի՝ Չինաստանը, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Թուրքիան և Հնդկաստանը ընդգրկվել են իրանական արտահանման խոշորագույն ուղղությունների հնգյակում, համապատասխանաբար, նրանց բաժին է ընկել քաշի 75,13 տոկոսը և արտահանման ընդհանուր արժեքի 74,77 տոկոսը:

ԱՄԷ-ն, Չինաստանը, Թուրքիան, Գերմանիան և Հնդկաստանը մտել են ներմուծման խոշորագույն երկրների հնգյակում, համապատասխանաբար, նրանց բաժին է ընկել քաշի 62 տոկոսը և իրանական ներմուծման ընդհանուր արժեքի 76,6 տոկոսը:

Նույն ժամանակահատվածում Իրանի տարածքով տարանցումը նույնպես աճել է 5,4 տոկոսով ՝ հասնելով 6,2 միլիոն տոննայի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում