Սպորտ

Հայ մարզիկները 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայ մարզիկները 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի մարզիկները ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցել են Չինաստանի Էմեյշան քաղաքում անցկացված ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությանը և 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Արտաշես Ավագյանը՝ ոսկե մեդալ նվաճելով Հունգար ոճում:

Հատկանշական է, որ սա բացառիկ նվաճում է հայկական ուշուի պատմության մեջ՝ 22 տարվա ընթացքում:

Ավագյանը նաև արծաթե մեդալ է նվաճել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Երիցյանը ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությունում 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել, իսկ Սիրանուշ Ավագյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում