Տարածաշրջանային

Իրանի հարավում երկու մարդ է զոհվել նավթամուղի պայթյունի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Իրանի հարավում երկու մարդ է զոհվել նավթամուղի պայթյունի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավի Հորմոզգանի նահանգում առնվազն երկու մարդ է զոհվել նավթամուղում պայթյունի հետևանքով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Միջադեպը տեղի է ունեցել նահանգի հարավ-արևմուտքում ընկած Բենդար Խեմիր քաղաքում։ Նշվում է, որ YJC գործակալությունը, վկայակոչելով տեղի նահանգապետին, հայտնում է, որ երկու չարագործները փորձել են անցք բացել նավթամուղում՝ վառելիք գողանալու նպատակով։ Մաքսանենգների գործողությունների հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։

Ներկայում փրկարարները փորձում են մեկուսացնել բռնկումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում