«Նոր գիրք»-32/23. Խալափյան, Քրիստի, Սյուել, Ֆորդ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Զորայր Խալափյան, «Մեռնող-հառնող»

Զորայր Խալափյանի «Մեռնող-հառնող» վեպը հայ բանահավաքների գեղեցիկ ու հետաքրքիր աշխատանքի գեղարվեստականացումն է՝ գունեղ ու տպավորիչ մանրամասներով, բանահյուսական տեքստի և առասպելաբանական ոգու շլացուցիչ ներդաշնակումներով, որոնց շնորհիվ վեպը վերածվում է յուրօրինակ ասքի: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Թարգմանական գրականություն

Ագաթա Քրիստի, «Բերթրամ» հյուրանոցում»

Ագաթա Քրիստիի ««Բերթրամ» հյուրանոցում» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1965թ. Մեծ Բրիտանիայում: Լոնդոնի ամենահայտնի հյուրանոցներից մեկում իր հանգիստը վայելող միսս Մարփլի օգնությամբ բացահայտվում է կատարված սպանությունը և բացվում հանցագործությունների շղթան: Վեպն էկրանավորվել է երկու անգամ. 1987թ., որում միսս Մարփլի դերը կատարում էր Ջոուն Հիքսոնը, և 2007թ.՝ Ջերալդին ՄքՅուանի գլխավոր դերակատարմամբ: Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Մանկապատանեկան գրականություն

Աննա Սյուել, «Սև Գեղեցկաբաշը»

Սև գեղեցկաբաշի մանկությունն անցնում է սիրով լի տանը՝ տերերի հոգածության ներքո և ընկերներով շրջապատված։ Սակայն երբ հանգամանքները փոխվում են, նա հասկանում է, որ ոչ բոլոր մարդիկ են այդքան բարի։ Մի տիրոջից մյուսի մոտ տեղափոխվելով՝ Սև գեղեցկաբաշը վերապրում է սեր և դաժանություն, հարստություն և աղքատություն, ընկերություն ու զրկանքներ․․․ Բարետես ձին ջերմ ու մշտական տուն կգտնի՞ արդյոք։ Վերապատումը` Էնն Ռունիի։ Թարգմանությունը` Ռուզաննա Սուքիասյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականություն

Հենրի Ֆորդ, «Իմ կյանքն ու գործը»

«Իմ կյանքն ու գործը» գիրքը մի պատմություն է, որը լույս է սփռում Հենրի Ֆորդի կյանքի և ավտոմոբիլային արդյունաբերության առաջին օրերի վրա: Այն խորհուրդ է տրվում կարդալ նրանց, ովքեր հետաքրքրված են բիզնեսի պատմությամբ, ձեռներեցությամբ և զանգվածային արտադրության տեխնիկայի մշակմամբ: Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը