Տարածաշրջանային

Էրդողանը կարող է Պուտինին առաջարկել մեկ տարով վերսկսել հացահատիկի մատակարարումը Ուկրաինայից

1 րոպեի ընթերցում

Էրդողանը կարող է Պուտինին առաջարկել մեկ տարով վերսկսել հացահատիկի մատակարարումը Ուկրաինայից

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կարող է քննարկել ուկրաինական հացահատիկի մատակարարումները մեկ տարով վերականգնելու հնարավորությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ին, այդ մասին հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի նախկին առևտրային ներկայացուցիչ Այդին Սեզերը։

«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Իհարկե բավականին վիճելի է, թե որքան հացահատիկ է անհրաժեշտ արտահանել Ուկրաինայից: Բայց Թուրքիային անհրաժեշտ է ուկրաինական հացահատիկը: Ուստի նախագահներ Էրդողանի և Պուտինի հանդիպման ժամանակ թուրքական կողմն հավանաբար կառաջարկի մեկ տարով վերացնել Ռուսաստանի շրջափակումը՝ ուկրաինական հացահատիկի մատակարարումներն ապահովելու նպատակով»,- ասել է Սեզերը։

Ավելի վաղ Մոսկվայում հայտարարել էին, որ պատրաստ են անմիջապես վերադառնալ հացահատիկի գործարքին, սակայն այն պետք է իրականացվի Ռուսաստանի հետ կապված մասով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում