Հայ բռնցքամարտիկները տպավորիչ ելույթներ են ունեցել ուսանողական սպորտի աշխարհի առաջնության եզրափակիչում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք բռնցքամարտիկ` երեք մեդալ, որից երկուսը ոսկե։ Նման արդյունք են գրանցել հայ բռնցքամարտիկներն ուսանողական սպորտի աշխարհի առաջնությունում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը, 51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը անգամ վնասվածքով ոչ մի շանս չտվեց ադրբեջանցի մարզիկին և հաղթեց 5։0 հաշվով։ Վստահ հաղթանակ տոնեց նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը եզրափակիչում առավելության հասավ Վենեսուելայի ներկայացուցչի նկատմամբ։
Վլադիմիր Մարկարյանի սաները տպավորիչ հաղթանակներ էին տոնել նաև մինչև եզրափակիչը, ընդ որում՝ բավականին ուժեղ մարզիկների նկատմամբ։ Եվս մեկ հայ բռնցքամարտիկ` 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ։
Կարդացեք հոդվածը` فارسی