Սպորտ

Հայ պատանի ըմբիշները մեդալներ են նվաճել դպրոցականների Մ15 համաշխարհային խաղերում

1 րոպեի ընթերցում

Հայ պատանի ըմբիշները մեդալներ են նվաճել դպրոցականների Մ15 համաշխարհային խաղերում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս օրերին Բրազիլիայում ընթանում են դպրոցականների (Մ15) համաշխարհային խաղերը, որին մասնակցում են 40-ից ավելի երկրներից ժամանած մարզիկներ և պայքարում են մեդալների համար 18 մարզաձևում։

Ինչպես տեղցեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը, Հունահռոմեական ըմբիշներ՝ 44 կգ Մարատ Աճեմյանը և 62 կգ Արամ Սարգսյանը անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել են Խաղերի ոսկե մեդալակիր, իսկ Ջանես Նազարյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։

Մեր հավաքականից միայն նրանք էին մասնակցում խաղերին։ Ինչպես նաև անցկացվել է թիմային ձևաչափի պայքար, որտեղ մեր ըմբիշներն ընդգրկված են եղել «Եվրոպա» թիմում, այնտեղ էլ նրանք տարել են 2-ական հաղթանակ, իսկ նրանց թիմը դարձել է չեմպիոն՝ հաղթելով մյուս մայրցամաքների թիմերին։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում