«Ռեալ Սոսյեդադի» մարզիչը բարձր է գնահատել Զախարյանի նորամուտը ակումբում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը բարձր է գնահատել Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի նորամուտը ակումբում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն:

«Ճիշտն ասած, նա զարմացրեց ինձ։ Ոչ թե մակարդակի, այլ այն առումով, թե ինչպես է հարմարվել թիմին»,- ասել է Ալգուասիլը՝ հավելելով, որ կիսապաշտպանը հիանալի բնավորությամբ տղա է, և ապագայում կդառնա մեծ խաղացող։

Մասնագետը շնորհակալություն է հայտնել նաև Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին, որ Զախարյանին թույլ է տվել ընտելանալ նոր ակումբին։

Օգոստոսի 25-ին «Ռեալ Սոսյեդադը» Իսպանիայի առաջնության 3-րդ մրցափուլում ոչ-ոքի՝ 0-0 խաղաց «Լաս Պալմասի» հետ։ Զախարյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 75-րդ րոպեին։

Կիսապաշտպանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել օգոստոսի 19-ին։ 20-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարով՝ մինչև 2028/2029 մրցաշրջանի ավարտը։ Մինչ այդ մարզիկը երեք տարի հանդես է եկել «Դինամոյում»։

Հայերեն English

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար