Տարածաշրջանային

ՌԴ-ի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը։

Մամեդովն ու Գալուզինը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության օրակարգի աշխատանքների մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում