Տարածաշրջանային

Կրեմլը հաստատել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա շուտով

1 րոպեի ընթերցում

Կրեմլը հաստատել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա շուտով

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը նախապատրաստվում է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

Պատասխանելով նման հանդիպման հեռանկարների, բանակցությունների ժամանակի և տեղի մասին հարցին, նա նշել է. «Կա ըմբռնում, որ այդ հանդիպումը կկայանա շուտով»:

«Առաջիկայում մենք արդեն կհայտնենք, թե հստակ երբ և հստակ որտեղ դա կկայանա: Այն արդեն նախապատրաստվում է։ Սովորաբար գործընկեր երկրների հետ մենք այցերի մասին նման հայտարարությունները սինքրոնացնում ենք», - հավելել է Պեսկովը։

Այս ամառվա սկզբին թուրքական լրատվամիջոցները գրում էին, որ Պուտինը Էրդողանի հետ կհանդիպի Թուրքիայում օգոստոսին: Օգոստոսի 21-ին Էրդողանը հնարավոր է համարել, որ այդ հանդիպումը կարող է անցկացվել սեպտեմբերին։

Իր հերթին Թուրքիայում դիվանագիտական աղբյուրը ТАСС-ին հայտնել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումը կարող է կայանալ Սոչիում, իսկ դրա հնարավոր ամսաթիվ է անվանվել սեպտեմբերի 4-ը։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ բանակցությունների ընթացքում Էրդողանը նախատեսում է քննարկել հացահատիկի գործարքի վերսկսումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում