Ռայիսին հայտարարել է, որ BRICS-ը կարևոր դեր է խաղում համաշխարհային տնտեսությունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո օգոստոսի 25-ի առավոտյան ժամանել է Իրան և լրագրողների հետ զրույցում ընդգծել BRICS-ի կարևորությունը՝ որպես համաշխարհային կոալիցիա։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալության հրապարակումը։

Ռայիսիի խոսքով՝ BRICS-ն առանցքային դերակատարում ունի ամբողջ աշխարհում տնտեսական և առևտրային համագործակցության ոլորտում։

Նախագահ Ռայիսին ընդգծել է, որ BRICS-ը կենտրոնացած է առևտրատնտեսական համագործակցության վրա, և որ դաշինքի հետ Իրանի հարաբերությունները համահունչ են նրա կայուն տնտեսությանը՝ ընդգծելով, որ համաշխարհային, տարածաշրջանային և անդրտարածաշրջանային կազմակերպությունների հետ շփումը կամրապնդի Իրանի քաղաքական հզորությունը:

Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ երկիրը լավ առևտրային ներուժ ունի տարածաշրջանում։

BRICS-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել Յոհանեսբուրգում օգոստոսի 22-24-ը։ Միավորման կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Սակայն Յոհանեսբուրգի գագաթնաժողովում BRICS-ի կազմ է հրավիրվել ևս 6 երկիր՝ Իրանը, Արգենտինան, Եթովպիան, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Նրանք BRICS-ի պաշտոնական և լիիրավ անդամներ կդառնան 2024 թ․ հունվարի 1-ից։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս