Տարածաշրջանային

Իրանը պատմական իրադարձություն է համարում երկրի անդամակցությունը BRICS-ին

1 րոպեի ընթերցում

Իրանը պատմական իրադարձություն է համարում երկրի անդամակցությունը BRICS-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանին BRICS-ի անդամակցության տրամադրումը պատմական իրադարձություն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ կարծիքն է հայտնել Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձել է BRICS-ի մշտական անդամ: Անդամակցությունն աշխարհի զարգացող երկրների խմբին պատմական իրադարձություն է և Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարական հաջողությունը», - գրել է նա X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում:

BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Միավորման գագաթնաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 22-ից 24-ը Յոհանեսբուրգում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է, որ Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան BRICS-ի կազմ կմտնեն 2024 թվականի հունվարի 1-ից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում