Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ
1 րոպեի ընթերցում
![Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/08/1117983.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Պետք է տեղեկացնեմ, որ մենք Ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները»,- ասաց վարչապետը։