Տարածաշրջանային

Թուրքական ԱԹՍ-ը Սիրիայի հյուսիս-արևելքում հարվածել է լրագրողների մեքենային

1 րոպեի ընթերցում

Թուրքական ԱԹՍ-ը Սիրիայի հյուսիս-արևելքում հարվածել է լրագրողների մեքենային

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական անօդաչու թռչող սարքը հարվածել է ավտոմեքենային, որում եղել են «JinTV» հեռուստաալիքի կին լրագրողները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, հարվածի հետևանքով վարորդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել, երկու լրագրողներ վիրավորվել են, նրանք ավելի ուշ հոսպիտալացվել են։

«JinTV» հեռուստաալիքն իրեն ներկայացնում է որպես կանանց համար նախատեսված լրատվամիջոց, նրա կենտրոնակայանը գտնվում է Նիդեռլանդներում, իսկ աշխատակիցների թվում հիմնականում կանայք են Քրդստանից, Թուրքիայից, Սիրիայից, Իրաքից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում