Սպորտ

Վազորդ Երվանդ Մկրտչյանն աթլետիկայի աշխարհի առաջնությունում ՀՀ նոր ռեկորդ է սահմանել

1 րոպեի ընթերցում

Վազորդ Երվանդ Մկրտչյանն աթլետիկայի աշխարհի առաջնությունում ՀՀ նոր ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Բուդապեշտում ընթացող աթլետիկայի աշխարհիառաջնությունումՀՀնորռեկորդէ սահմանել՝ 1500 մետր վազքատարածությունըհաղթահարելով3։39.35րոպեում:

ԻՆչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, աշխարհի առաջնության արդյունքներով Մկրտչյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Նախորդ ռեկորդը ևս գրանցել էր Երվանդ Մկրտչյանը՝ հուլիսին Չինաստանում անցկացված Համաշխարհային ուսանողական խաղերի 1500 մետր վազք մրցաձևում ցույց տալով 3:40.68 արդյունք:

Հիշեցնենք՝ Համաշխարհային ուսանողական խաղերում Մկրտչյանը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու արժանացել բրոնզե մեդալի: Այդպիսով՝ Մկրտչյանն անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն էր նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերի վազքային մրցաձևերում:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում