Տարածաշրջանային

Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին դանիացի դիվանագետին կանչել է Ղուրանի պղծման պատճառով

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին դանիացի դիվանագետին կանչել է Ղուրանի պղծման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ԱԳՆ-ն մեկ ամսվա ընթացքում չորրորդ անգամ է կանչել Անկարայում Դանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Կոպենհագենում Ղուրանի այրման գործողությունների պատճառով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը դանիացի դիվանագետին կանչել էր օգոստոսի 18-ին, 21-ին, 22-ին։

Պաշտոնական Անկարային մեծապես անհանգստացնում է այն հանգամանքը, որ Կոպենհագենում տեղակայված Թուրքիայի և որոշ մահմեդական երկրների դեսպանատների առջև Ղուրանի այրման դեպքերը կրում են շարունակական բնույթ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում